-
- ՀԱՅԵՐԵՆ
- РУССКИЙ
Ընտրեք ձեր լեզուն
Հյուրանոցի մասին - Կիրովական Հյուրանոց, ք. Վանաձոր

Կիրովական հյուրանոցը գտնվում է Վանաձոր քաղաքի կենտրոնում։ Համապատասխանելով բարձր չափանիշներին ՝ Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ՝ հարմարավետ համարներ ՝ սկսած standart (Single/Double) կատեգորիաներից, վերջացրած superior (deluxe, family suite) կատեգորիայով, ինչպես նաև շքեղ ինտերիեր, ընդարձակ տարածք, ծառայությունների լայն տեսականի (վճարովի և անվճար), համեղ խոհանոց՝ սննդի բազմազան տեսականիով: Կիրովական Հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն տեսականի՝ կոնֆերանս դահլիճ, Լաունջ-բար, հանգստի գոտի, բիլիարդ սրահ, սեղանի թենիս, ամառային սրճարան և մանկական խաղահրապարակ: Հատկապես ուշագրավ է հյուրանոցի խոհանոցը՝ համեղ, բազմազան և միշտ թարմ սննդի տեսականիով։ Հյուրերը կարող են ընտրել սնունդ՝ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք։ Ճաշատեսակները մատուցվում են ռեստորանում, սենյակում և հանգստի գոտիներում, որտեղ բացվում է անիրական տեսարան դեպի Վանաձորի լեռներն ու քաղաքը ։ Հյուրանոցում գործում է նաև շուրջօրյա անվտանգություն, ինչը հանգիստն էլ ավելի անվտանգ է դարձնում:
Կեցության պայմանները
Կիրովական հյուրանոց, վայր, որտեղ միշտ ուրախ են տեսնել ձեզ։
Մուտք | 14:00 |
Ելք | 12:00 |
Ամրագրման չեղարկում |
անվճար մինչև 48 ժամ |
Կանոններ և պայմաններ
Ամրագրումը 24 ժամից ուշ չեղարկելու դեպքում գանձվում է մեկ օրվա վճար։